Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Աբովյանցիների «հյուրախաղերը» Արարատում

Աբովյանցիների «հյուրախաղերը» Արարատում
01.11.2013 | 17:24

Կրքերն Արարատում թեժանում են։ Նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել է Հայկ Հայկյանին: Վերջինիս հիմնական մրցակիցը ԲՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Բարսեղյանն է, ով աշխատում է Արարատի ցեմենտի գործարանում։ Արարատցիները պատմում են, որ Արարատի ցեմենտի գործարանի ծառուկյանական ղեկավարությունն ընտրությունների նախաշեմին աշխատանքից ազատում է բոլոր այն մարդկանց, ովքեր սատարում են ՀՀԿ-ի թեկնածուին։ Ընդ որում, Արարատում հանրահավաքների ժամանակ ԲՀԿ-ականները վերածվել են պապարացիների. շենքերի տանիքներից տեսագրություններ են կատարում, և գործարանից ազատվում են բոլոր նրանք, ովքեր հանդգնել են մասնակցել հանրապետականների հանրահավաքներին։

Պատմում են նաև, որ Արարատում ԲՀԿ-ական հանրահավաքներին մեծ թիվ են կազմում «հյուրախաղերի» եկած աբովյանցիները։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ